կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-02 11:00
Հասարակություն

Տեսակցություն՝ թուրք պրոֆեսորի հետ

Տեսակցություն՝ թուրք պրոֆեսորի հետ

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

«ՄՇԱԿ», Թիֆլիս, 1915, թիւ 67, ապրիլի 2

 

ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ ԹԻՒՐՔ ՊՐՕՖԵՍՕՐԻ ՀԵՏ

 

Դժբախտաբար ժամանակի տրամադրութիւնը ու թերթի սուղ էջերը թոյլ չեն տալիս ինձ մի առ մի գրի առնելու Պօլսից ստացածս տպաւորութիւնները: Ուզում եմ սակայն, ընթերցողների հետ բաժանած լինել գոնէ Պօլսի թիւրքերի մասին իմ ունեցած մի քանի ծանօթութիւնները:

 

Ստամբուլի թաղամասերում «թիւրք օջախի» անունով մի մեծ ակումբ կայ: Այդ ակումբը բազմաթիւ մասնաճիւղեր ունի Թուրքիայի այլ և այլ վայրերում. և մեծ հովանաւորութիւն է գտնում իթթիհադի, ինչպէս և կառավարութեան կողմից: Ակումբի նախագահն է երիտասարդ իթթիհադական, օսմ. համալսարանների պրօֆեսօր Համդուլլահ Սափօ էֆենդին:

 

Ամենից առաջ ես ուզեցի իմանալ թե ինչ է նրանց ընկերութեան նպատակը:

 

-Ազգային ոգու բարձրացումը, պատասխանեց նա,- մեր բոլորի իդէալն էլ պանթիւրքիզմն է. խնդրեմ չը շփոթէք ասածս պանիսլամիզմի հետ, որի համոզված հակառակորդներն ենք մենքՄենք այժմ աշխատում ենք, որ թիւրք հասարակութիւնը մի անգամ ընդմիշտ զանազանել կարողանայ կրօնը և ազգութիւրնը. Մենք ուզում ենք, որ թիւրքը իմանայ, թէ արաբն ու քիւրդը օտար են իր համար. Ընդհակառակը նա պէտք է սիրի կովկասեան թիւրքին, չէ որ վերջինս իր արյունակիցն է, իր ազգակիցը:

 

…-Բացի այդ,- շարունակեց Սափօ էֆենդին,- … նրան ցոյց ենք տալիս նրա կողքին ապրող հայերին ու յոյներին ու ասում ենք. «Տես, թիւրք մարդ, երկիրը քոնն է, բայց նրա հարստութիւնը շահագործողը օտարներն են, մեր վաճառականութիւնը ու արհեստները նրանց ձեռքումն են: Նայիր նրանց անթիւ դպրոցներին, աշխատիր հասնել նրանց»…

 

Ս.Ոսկերչեան