Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս է տեխնիկապես ընթանալու Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին` հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի պատժամիջոցները, նախ ասաց, որ նախատեսված է, որ մինչև հոկտեմբերի 10-ը Հայաստանը պետք է անդամակցի ԵՏՄ-ին, ապա շարունակեց. «Մաքսային միությունում աշխատելու կապակցությամբ խնդիր չենք տեսնում` զուտ տեխնիկական առումով, որովհետև մեր ապրանքներն այնպես, ինչպես ներմուծվում էին և արտահանվում, մեր գործարարներն ազատ են իրենց ընտրության մեջ: Մենք մեր գործարարների առաջ որևէ սահմանափակում չենք դնում՝ իհարկե, հաշվի առնելով մեր պետության այն պարտավորությունները, որոնք բխում են միջազգային կոնվենցիաներից, ՄԱԿ-ի տարբեր բանաձևերից»:
Նախարարի համոզմամբ` ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանը խնդիրներ չի ունենա նաև Վրաստանի հետ: Հիշեցնենք, որ Վրաստանը ստորագրել է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:
«Չեմ կարծում, թե խնդիրներ կլինեն, որովհետև դա, այսպես ասած, չի բխում Վրաստանի շահերից: Մենք իրենց հետ ունենք որոշակի տնտեսական հարաբերություններ, որոնք փոխադարձ են, փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում են: Նորմ, որը դա արգելում կամ խոչընդոտում է, առայժմ գոյություն չունի»: