Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը զրուցել է ArmDaily.am-ի հետ՝ անդրադառնալով 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը.
Yerkir.am-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել էր, որ Պետական բյուջեի 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտները 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 110 միլիարդ դրամով, կամ 46 տոկոսով: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ կասկածում է, որ 2020 թ-ի առաջին եռամսյակում ունեցել ենք հարկային մուտքերի այդչափ ավելացում։
«Այդ ցուցանիշը չի համապատասխանում մյուս մակրոտնտեսական ցուցանիշներին։ Մենք չենք ունեցել դրան համարժեք մակրոտնտեսական աճ, տնտեսական ակտիվություն։ Կարծում եմ, այստեղ առնվազն ոչ թե օբյեկտիվ իրավիճակ է ներկայացվում, այլև ներկայացվում է քաղաքական դրդապատճառներով ցուցանիշ, որի նպատակը պարզ է՝ հիմք ստեղծել ապագայում կանխատեսվող հարկային մուտքերի անկումը հիմնավորելու։ Եթե այսպես շարունակվի ՝ դա լինելու է շատ առարկայական և մեծ չափով, քանի որ տնտեսական ակտիվության ցուցանիշն այսօր գլորվում է ցած, ու դա միայն կորոնավիրուսով չի կարելի պայմանավորել»,-ասաց տնտեսագետն՝ ընդգծելով, որ կառավարությունում փոխարենը զբաղվեն կոնկրետ լուծումներով և առարկայական լուծումներով՝ իրատեսական աջակցության գործիքներ գործադրեն՝ մարդկանց մոտ սպասումներ են առաջացնում»։