Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին:
Նրա խոսքով` Հայաստանի կողմից 1993-ին կնքվել և 1994-ին վավերացվել է միջազգային պայմանագիր տնտեսական միություն ստեղծելու մասին, որը գործում է առ այսօր և վերաբերում է համաձայնեցված դրամավարկային, բյուջետային, հարկային, արտաքին տնտեսական, մաքսային և արժութային քաղաքականությանը, որը հիմնված է լինելու ռուսական ռուբլու վրա:
«Այդ պայմանագիրը գործում է առ այսօր, այդ պայմանագիրը նկատի առե՞լ եք ԵՏՄ պայմանագիրը կնքելու ժամանակ: Երկրորդ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն էինք անդամակցում և եվրաասոցացման բանակցություններ էին վարում, ի՞նչ ուժ ունի այս պայմանագիրը, որտեղ պայմանները շատ ավելի խիստ են և ինքնիշխանությանը վնասող, քան այն, ինչ բերվել է: Ի՞նչ իրավական ուժ ունի այդ պայմանագիրը»,- հարցրեց պատգամավորը:
Նա նշեց նաեւ, որ հավելվածներից մեկում նշված է 29 համաձայնագրերի վավերացման անհրաժեշտության մասին, արդյո՞ք այդ պայմանագրի վավերացումով վավերացվում են նաև այդ 29 համաձայնագրերը:
Սուրեն Կարայանը պատասխանեց, որ պատգամավորի կողմից նշված պայմանագիրը, որը վավերացվել է 1994-ին, կա, որով իսկապես նախատեսված են ավելի խիստ և ինքնիշխանությանը վնասող նորմեր, բայց մեկ կարևոր հանգամանք կա` այդ պայմանագիրը նպատակադրությունների մասին է, այսինքն` իմպերատիվ գրված չէ, թե Հայաստանը ինչ պետք է անի: «Ճիշտ է, այդ պայմանագիրը դեռ ուժի մեջ է, բայց մենք ավելի հստակ պայմանագիր ենք ստորագրել` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը»,- ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է 29 համաձայնագրերին, ապա, միանալով ԵՏՄ-ին, մեխանիկորեն վավերացվելու են այդ 29 համաձայնագրերը:
Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Այսինքն` կարող ենք արձանագրել, որ այս պայմանագրի հիմքը դրվել է 1994-ին»: