Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
T24-ի լրագրող-վերլուծաբան Էրգուն Բաբահանը դարձյալ աչքի է ընկել Էրդողանի մասին իր քննադատական հոդվածով:
T24-ում հրապարակած հոդվածը, որը նա վերնագրել է «Այսուհետ Ամերիկան ա’յս Էրդողանի հետ հանգիստ կաշխատի», ներկայացնում ենք ստորև՝ որոշ կրճատումներով:
Միջազգային ասպարեզում իր հեղինակությունը կորցրած, աստղաթափ եղած քաղաքական գործիչ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան: Արևմտյան բոլոր թերթերում նրա և նրա ընտանիքի մասին կոռուպցիայի մասին լուրերը միշտ գլխավոր տեղում են: Մի ժամանակ «ժողովրդավարություն, զարգացում և հաշտություն» բառերով հիշատակված Էրդողանը բոլոր արևմտյան կենտրոններում, այդ թվում՝ Վաշինգտոնում, այլևս հիշատակվում է «կոռուպցիա, ճնշում և բռնություն» բառերով:
Նյու Յորքում «Էրդողան» ասելիս տաքսու վարորդների դեմքին ժպիտ էր երևում, իսկ հիմա դեմքն են թթվեցնում: Ահա այդքան տարածվել է նրա համբավը: Քանի որ այն, ինչ կատարվում է այստեղ մամուլի նկատմամբ, այնտեղ չի կատարվում, և արևմտյան հանրությունն այլևս ավելի լավ է հասկանում՝ ով ով է:
Էրդողան ասելիս մեր մտքին գալիս է օրենքն իր շահերի համար ոտնակոխ անող, տնտեսական բարեփոխումներից հրաժարվելով՝ իր և իր շրջապատի համար շինարարական խոշոր ծրագրերի ուղղորդվող քաղաքական գործիչ: Միևնույն ժամանակ, ժողովրդական-քաղաքացիական դիմադրությունների ժամանակ երիտասարդների մահն ու կուրացումը ագրեսիվ տոնով արդարացնող և բոլոր տեսակի քաղաքացիական անհնազանդությունները «հեղաշրջում» որակող, հանրության մեջ սարսափ ներարկելու փորձ անող մի քաղաքական գործիչ:
Նման ղեկավարը Արևմտյան աշխարհում հեղինակություն չի կարող ունենալ…
Նա իր բերանով անձամբ ասել է՝ «Ամերիկայի նախագահ Օբաման իմ զանգերին չի պատասխանել»: Ինչո՞ւ: Բռնի քաղաքականության և պետության ջանքերով կոռուպցիայի մասին պնդումների հետաքննության հետաձգման պատճառով...
Այս իսկ պատճառով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասկանցելու համար Ուելս այցելության ժամանակ արևմտյան ղեկավարների կողմից անտեսված լինելու պատճառով շատ երջանիկ էր: Նա ավելի քան երջանիկ էր, աչքերն էին ժպտում: Բոլոր լուսանկարներն, ասես, պատկերում էին Օբամայի հետ նույն սեղանը կիսելու համար օդերում ճախրող մի քաղաքական գործչի դիմանկարը:
Քանի որ հեղինակությունը կարևոր է, Ձեր գործը դժվար կլինի, եթե արևմտյան բոլոր ղեկավարները, քաղաքական գործիչներն ու դիվանագետները գաղտնալսել են Ձեր բարեկամների, գլխավորապես՝ որդու հետ՝ Ձեր «զրոյացման» քաղաքականությունը: (Զրոյացման քաղաքականություն` երբ Էրդողանը հեռախոսազանգեր կատարելով՝ փորձում էր վերացնել կոռուպցիայի վերաբերյալ իր և որդու մասին տարածված բոլոր փաստերը):
Առավել կդժվարանա Ձեր գործը, երբ մի կողից մտերմացել եք Արևմուտքի հետ, իսկ մյուս կողմից` սուննի իսլամիստական քաղաքականություն եք վարում, ֆունդամենտալիստ ահաբեկիչները դարձել են Ձեր երկրի մի մասն ու պետական պաշտոնյաները «բռնաեցրել են» այդ խմբերին Ձեր ուղարկած բեռնատարները:
Դարձյալ հին օրերին վերադառնալու ցանկությամբ կսկսեք այրվել…
Դրան հասնելու մեկ միջոց կա՝ փոխզիջումների գնալ…
Ահա այս պատճառով Օբամայի համար Էրդողանն ամենալավ գործընկերն է Թուրքիայում:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի