Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանության ներկայացուցիչների ելույթներում որևէ հստակ ուղերձ չկար, ընդդիմության ներկայացուցիչներս հստակ ասացինք, որ եթե Ադրբեջանը կամ որևէ մեկը կարծում է, թե Արցախի հարցը լուծված է և լուծված է ուժով, չարաչար սխալվում է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը Մարզահամերգային համալիրում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի ընթացքում լրագրողների հետ զրույցում։
Նա կարևորեց, որ Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Կալյուրանդը ևս հայտարարեց, որ Արցախի հարցը լուծված չէ։
Արթւոր Խաչատրյանը նշեց, որ ադրբեջանցիների հետ խոսելու ցանկություն իրենք չունեն, և նաև երեկ չեն գնացել պաշտոնական ընթրիքի, որովհետև ադրբեջանցիների հետ ո՛չ ինքը, ո՛չ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցությունների որևէ ներկայացուցիչ հաց կիսելու ցանկություն չունի։
Մանրամասն՝ տեսանյութում․