| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Իշխանությունը վերացրեց երկրում բանակցությունների և համաձայնությունների տարածքը: Հետևաբար ընդդիմությունը կարող է ընդունել միակ որոշումը, որպեսզի այսօրվանից՝ Գիգի Ուգուլավայի վերաբերյալ դատարանի որոշման օրվանից դադարեցվեն բոլոր տեսակի բանակցությունները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ալիք Մեդիան»:
Փետրվարի 10-ին Լեյբորիստական կուսակցության գրասենյակում ընդդիմությունն իր հերթական հանդիպումն էր անցկացնում՝ քննարկելով ընտրական համակարգի վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում էին իշխանության հետ հերթական հանդիպման ընթացքում ևս մեկ առաջարկությամբ հանդես գալ, սակայն Գիգի Ուգուլավայի գործի վերաբերյալ դատարանի որոշումից հետո ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել բանակցություններին:
«Մեզ՝ Վրաստանի ամբողջ ընդդիմությանը չի մնացել ոչ մի ճանապարհ, քան դադարեցնելը ամեն տեսակի բանակցությունները և խորհրդատվությունները Իվանիշվիլիի ռեժիմի հետ, փողոցային բողոքի մեծ ալիք ենք բարձրացնելու»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Գերագույն դատարանը Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավային դատապարտել է 3 տարի 2 ամսվա ազատազրկման: