|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Բոլորն ականատես եղան, թե որ քաղաքական ուժը ապահովեց Երևանի ավագանու նիստի քվորումը: Հետագա բոլոր թանկացումների պատասխանատվությունը իշխանությունների հետ հավասարաչափ կիսելու է «Հանրային ձայն» կուսակցությունը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի շենքում լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
«Մենք արձանագրեցինք, որ ընդունվելիք թանկացումները Նոր տարվա դեկտեմբերի 31-ի գիշերը երրանցիներին մատուցելու են նվեր՝ թանկացումների տեսքով: Քաղաքական ուժերը էլ ավելի են պարզաջրվում:
Բյուջեի եւ թանկացումների վերաբերյալ բոլոր թվաբանական, ելքային և մուտքային հնարավոր սողնացքներից բխող ֆինանսական արտահոսքերի բոլոր դրվագներին, նյուանսներին «Մայր Հայաստանը» կանդրադառնա, բայց ամենակարևորը՝ քաղաքացիները արդեն շատ պարզ հասկացան՝ ով՝ ով է, ով՝ ինչ դիրքորոշում ունի»,-ասաց նա:
Այս հայտարարությունից հետո նիստը բոյկոտող երկու խմբակցությունների անդամները մտան նիստերի դահլիճ։