|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ նշվել է ԼՂ հարցով խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. գրում է haqqin.az-ը:
Ուելսում հանդիպման ժամանակ, ըստ Մամեդյարովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել է, որ ժամանակն է լուծել ԼՂ հակամարտությունը, և որ ԱՄՆ-ը կակտիվացնի ջանքերն այդ ուղղությամբ:
Բացի այդ` հայտնի է դարձել, որ նոյեմբերին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, կկայանա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այդ հանդիպումը նախապատրաստելու համար մինչև այս ամսվա վերջը տարածաշրջան կայցելի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: