| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեւիդ Քեմերոնի կառավարությունը հրաժարվել է թույլտվություն տալ Անգլիայի եւ Ուելսի ոստիկաններին` փողոցային անկարգությունների ժամանակ ջրցան մեքենաներ օգտագործել: Նշենք, որ այդ ջրցանները ոստիկանությունը գնել էր Լոնդոնի 2011 թվականի անկարգություններից հետո Քեմերոնի կառավարության հավանությամբ:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ նույնիսկ նմանատիպ անկարգությունների պարագայում ջրցանների օգտագործումը չի թույլատրվի: Նա որոշումը պատճառաբանել է այն փաստով, որ ջրցանի օգտագործումը մարդկանց մոտ կարող է հանգեցնել ուղեղի ցնցման եւ ողնաշարի կոտրվածքի:
Ներքին գործերի նախարարը նաեւ ընդգծել է, որ ջրցանների օգտագործումը կհանգեցնի հանրության անվստահության ոստիկանության նկատմամբ:
Միեւնույն ժամանակ Միացյալ Թագավարությունում պարբերաբար ոստիկանները դիմում են ջրցանների օգնությանը` մասնավորապես Հյուսիսային Իռլանդիայում: Եվրոպայում այն օգտագործվում է ծայրահեղ դեպքերում, իսկ Անգլիայում եւ Ուելսում չի գործածվել ոչ մի անգամ:
Անգլիացի ոստիկանն ունի խիստ, բայց բարեհամբույր եւ ամեկարեւորը` չզինված իրավապահի իմիջ: