Դա երկնքում կնքված ամուսնություն չէ. Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է սահմանադրական բարեփոխումների հարցով քառյակում տարաձայնություններ ունենալու պատճառով ՀՅԴ խմբակցությունը լքի քառյակը, պատասխանեց. «Քառյակ ենք այնքանով, որ չորս քաղաքական ուժեր համաձայնում են ինչ-որ քայլ կատարել, եթե չեն համաձայնում, ուրեմն առաջ են տանում իրենց տեսակետները: Ի՞նչ է նշանակում քառյակից դուրս գալ, քառյակ ենք դարձել այդ տրամաբանությամբ: Դա ամուսնության կամ ապահարզանի հարց չէ, երկնքում կնքված ինչ-որ միասնություն չէ, որ անպայման այդպես պետք է դիտարկենք: Խնդիրը կոնկրետ քայլերը համաձայնեցնելու մեջ է, որն, ըստ մեզ, էլի հնարավոր է: Եթե քառյակի գործընկերները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այլ կարծիք ունեն, ուրեմն կփորձենք մեր տեսակետները ներկայացնել մեր գործընկերներին ու հիմնավորել»: