Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Արաբական Միացյալ Էմիրություններում գործարկվել է ամուսնությունների առցանց գրանցման ծառայություն, որը հնարավորություն է տալիս զույգերին կորոնավիրուսի համավարակի պայմաններում պետականորեն գրանցելու իրենց ամուսնությունը: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, հայտնում է Middle East Eye կայքը:
Կիրակի ԱՄԷ արդարադատությւան նախարարությունը հայտարարել է, որ երկրի քաղաքացիները և Պարսից ծոցում արաբական թագավորության ոչ ռեզիդենտները կարող են ամուսնության առցանց արարողության ամսաթիվ նշանակել և այն իրականացնել տեսակապի միջոցով` հոգևորականի մասնակցությամբ, որից հետո փաստաթղթերը կներկայացվեն համապատասխան պետական մարմիններին ու կհաստատվեն: Արարողության ընթացքում հոգևորականը հաստատում է ամուսինների անձը, հետո ամուսնության վկայականը փոխանցվում է ԱՄԷ մասնագիտացված դատարան` հետագա ստուգման համար: Ամուսնական զույգն ամուսնության հաստատված վկայականը ստանում է տեքստային հաղորդագրության միջոցով:
Այս որոշումը հաջորդել է Դուբայի` յոթ էմիրություններից մեկի իշխանությունների հայտարարությանը, որ ժամանակավորապես դադարեցնում են ամուսնությունների և ամուսնալուծությունների գրանցումը էմիրությունում:
Վերջին տվյալների համաձայն` ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակվել է 4123 մարդ, 22 մարդ մահացել է: