Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Եվրանեսթ»-ի վեհաժողովն իր քննարկումները ծավալեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Լյուկ դե Վինյը, խոսելով Հայաստանի ինտեգրացիոն ուղղության մասին, մի քանի ուշագրավ ակնարկներ արեց:
«Մենք չէ, որ ընտրում ենք ինտեգրացիոն ուղղություն, մենք առաջարկում ենք համաձայնագիր: Ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրումը դա բարեկամության նման մի բան է, իսկ ԵՏՄ-ին անդամագրումը՝ ամուսնության նման մի բան: ԵՄ համաձայնագիրը, օրինակ, թույլ էր տալիս Հայաստանին իր` նախկինում կնքած համաձայնագրերը պահպանել: Ինչո՞ւ Հայաստանին հնարավորություն չտվեցին դա անել այլ երկրների պարագայում, չէ՞ որ դա բխում էր Հայաստանի շահերից, ոչ թե ԵՄ երկրների շահերից: ԵՄ-ն առաջարկել էր այդ համաձայնագիրը, բայց Հայաստանը վերջին պահին նախընտրեց գնալ Մաքսային Միություն»,- ասաց նա:
Լյուկ դե Վինյը ևս մեկ նկատառում ուներ. «Ռուսաստանը թշնամական կարգավորիչ սահմանափակումներ սկսեց այն երկրների նկատմամբ, ովքեր նախընտրեցին գնալ դեպի Եվրոպա, նրանց համար ստեղծվեցին բավական խիստ պայմաններ, օրինակ` Մոլդովան ու Ուկրաինան»:
Նա շեշտեց, որ Եվրոպան «դուռը բաց է պահում» Հայաստան համար, և օրինակ բերեց Մոլդովային, ով նախընտրեց եվրոպական ինտեգրացիան, որի արդյունքում Մոլդովայի տնտեսությունը և առևտրային ծավալները սկսեցին աճել: «Հայաստանի հետ մենք կսկսենք նոր բանակցություններ՝ համաձայնագրի նոր տարբերակի ուղղությամբ: Կարևոր է, որ պահպանենք համագործակցության հնարավորությունը: Մենք լավ հարաբերություններ ունենք ԵՏՄ որոշ երկրների հետ, մասնավորապես` Ղազախստանի: Անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը, կենտրոնանալ տնտեսական անելիքների վրա և նվազեցնել քաղաքաքական լարվածությունը: Մոտ ապագայում ԵՄ-ն կշարունակի մնալ առաջին ներդնողներից մեկը: Մենք ցանկանում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել երկրների տնտեսական զարգացման համար, այլ ոչ՝ քայքայել տնտեսությունները»,- ասաց նա: