Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ինչը պայմանավորված է նոր Սահմանադրությամբ։ Նոր Սահմանադրությունը նոր կարգավորումներ է տալիս, մասնավորապես` ամուսնության մասով. առաջին անգամ ամրագրվում է, որ ամուսնություն կարող է գրանցվել միայն կնոջ և տղամարդու միջև։
Վարչապետը հարցրեց. «Մինչ այդ ամրագրված չէ՞ր դա»։
«Ոչ, ամրագրված չէր, միայն ենթադրվում էր»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը։
Վարչապետի հարցն ու Դավիթ Հարությունյանի պատասխանը հարուցեցին կառավարության անդամների ծիծաղը։
Ամրագրվում են նաև ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը, երեխայի մի շարք իրավունքներ, «երեխայի շահ» հասկացությունը, կարգավորումներ որդեգրման գործընթացում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը խնդրեց երկու օր արդարադատության նախարարության հետ աշխատելու համար: Դա զայրացրեց վարչապետին։ «Ինչո՞ւ ամիսներ քննարկում ենք մի հարցը, գալիս է վերջին օրը, և էլի մի քանի օր եք խնդրում, ի՞նչն է պատճառը։ Ոչ, օր չենք տրամադրում»,- ասաց Կարեն Կարապետյանը։