Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առավոտից լուրեր են պտտվում, որ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը պատրաստվում է հրաժարական տալ: Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, Ավետիսյանը հերքեց լուրը` ասելով. «Իմ տեղը նստած` աշխատում եմ»:
Ռեկտորի ազատման մասին լուրը հերքել էր նաեւ ԿԳՆ: Yerkir.am-ի հետ զրույցում ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից մասնավորապես ասել էին. «Նման որոշում չկա: Եթե նման բան որոշվի, մենք տեղյակ կպահենք ԶԼՄ-ներին»:
Yerkir.am-ի թղթակիցն անձամբ է այցելել ՀՊՃՀ` հասկանալու համար իրավիճակը: Նշենք, որ այնտեղ մեր թղթակցին ուսանողներն ասել են, որ դեռ առավոտյան, երբ եկել են դասի, արդեն իսկ բուհում շրջանառվել է Ավետիսյանի ազատման մասին լուրը:
Ռեկտորին բռնեցնել մեր թղթակցին չի հաջողվել: Նրա քարտուղարուհին տեղեկացրել է, որ Ավետիսյանը գիտխորհրդի նիստի է, որը կարող է տեւել մի քանի ժամ:
Երբ կրկին փորձեցինք կապվել ԿԳՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, մեզ ասացին բառացիորեն հետեւյալը. «Այս պահի դրությամբ` նման հրաման չկա: Բայց ինչպես ասում են` առանց կրակի ծուխ չի լինում»: