Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանցի տղամարդն ու կինը մեղադրվում են նախնական համաձայնությամբ այլ կնոջից շորթում կատարելու մեջ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ տղամարդը կնոջ հետ Լուսինեի (խմբ. անունը փոխված է) մասին արատավորող, վերջինիս օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու եղանակով շորթմամբ գումար հափշտակելու մասին նախնական համաձայնությամբ, Լուսինեի լուսանկարը համացանցից ներբեռնել և տեղադրել է «ok.ru» սոցիալական ցանցի մերսման և սեռական հարաբերության ծառայություններ մատուցելու կարգախոս ունեցող էջում և այն ջնջելու համար նրանից պահանջել 10000 ՀՀ դրամ գումար փոխանցելու գույքային պահանջ:
Տղամարդու նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումն, իսկ կնոջ նկատմամաբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշյալ գործն արդեն դատարանում է: