|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ֆրանսիացի լրագրողը, ներկայանալով որպես ոմն Սայիդ Ռամզի, հավաքագրվել է ջիհադականների խմբի շարքերը եւ, մինչ նրանց ձերբակալությունը, թաքնված տեսախցիկով կես տարի նկարահանել, թե ինչպես են նրանք ծրագրում ահաբեկչություններ` հանուն «Իսլամական պետություն» խմբավորման. տեղեկացնում է AFP-ն: Նա հետաքննություն է իրականացրել` «Ալլահի զինվորները» փաստագրական ֆիլմը նկարահանելու համար:
«Իմ նպատակն էր հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց գլուխներում»,- պատմել է լրագրողը:
Ֆիլմը Ֆրանսիայում կցուցադրվի այս երեկո CANAL+ հեռուստաալիքով: