|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թուրքիան առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանել. տեղեկացնում է թուրքական Today\'s Zaman կայքը:
«Կորուսյալ թռչունները» վերնագրով ֆիլմը թողարկվել է հունիսի 30-ին:
Ֆիլմի սցենարի հեղինակը և համառեժիսորը ազգությամբ հայ Արեն Փերդեջին է, մյուս համառեժիսորը՝ ազգությամբ թուրք Էլա Ալյամաջը: Ֆիլմի սյուժեն ծավալվում է քույր և եղբոր շուրջ, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո շարունակում են մնալ նախնիների հողում:
Սիրո ու ընտանեկան պատմության մասին պատմող ֆիլմի գլխավոր դերասանները ևս հայ և թուրք Հերոս Աակոբյանն ու Դիլա Ուլուջան են, ֆիլմում են նկարահանվել նաև Թուրքիայում ապրող հայ դերասաններ: Կայքը նշում է, որ այս ֆիլմը շրջադարձային աշխատանք է թուրքական կինոյի համար, քանի որ առաջինն է ողբերգության մասին և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նշենք, որ աղբյուրի` որպես «հայերի աքսորը Անատոլիայից» որակած ֆիլմը նկարահանվել է Թուրքիայում :