|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի (Արամ Տերտերյան) կյանքի մասին թուրք-հայկական համատեղ ֆիլմ է նկարահանվելու։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ծրագիրը պատրաստվում է «Քարա քեդի ֆիլմ»-ի և «Լույս» մեդիայի համագործակցությամբ։
Հայաստանում գործընկերներն են «Անսո ֆիլմ»-ը և պրոդյուսերներ Անի Գալստյանն ու Հովհաննես Գալստյանը։ Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարիստներն են Էլա Ալյամաչը և Արեն Փերդեջին։
Նշվում է, որ ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը և ներկայացվելու է «Կաննի» կինոփառատոնին՝ «Marche du Film» բաժնում։
Ծրագրին աջակցում են նաև Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության Կինոյի գլխավոր վարչությունն ու «TRT-ի 12 Punto» հարթակը։ Սցենարի մշակման և արխիվային աշխատանքները տարվել են «Doğuş հոլդինգին» կից «Արա Գյուլերի արխիվի և ուսումնասիրության» կենտրոնում։