Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» մրցութային անվանակարգում ներկայացված է Լուսին Դինքի /Հրանտ Դինքի զարմուհին/ «Սարոյանլենդ» կարճամետրաժ ֆիլմը:
Լրագրողների հետ զրույցում Լուսինը նշեց, որ ֆիլմը պատմում է 1964-ին Վիլյամ Սարոյանի` Բիթլիս` իր ծննդավայր, այցելության մասին: Ըստ ռեժիսորի` ինքը փորձել է հասկանալ Սարոյանի առանձնահատուկ վերաբերմունքն իր արմատների նկատմամբ:
«Սա իմ առաջին ֆիլմն է: Այն, ինչ մենք զգում ու մտածում ենք, Սարոյանն այդ ամենն արտահայտում է բառերով: Ֆիլմում Սարոյանի դեմքը ցույց չեմ տալիս, այլ միայն ստվերը, քանի որ նախ` Սարոյանը կենդանի չէ, եւ երկրորդ` դժվար է Սարոյանին ներկայացնել մի կերպարի մեջ»,- ասում է Լուսինը:
Ֆիլմը հետաքրքիր մի կոլաժ էլ, քանի որ Սարոյանի մասին պատմում է Սարոյանը` իր ստեղծագործություններից մեջբերումների միջոցով:
Ըստ ռեժիսորի` ֆիլմը նկարահանելիս ոչ մի խոչընդոտների չի հանդիպել, քանի որ Թուրքիայում այժմ երիտասարդներն ավելի լայնախոհ են եւ մի շարք հարցերում արդեն կարող են նստել ու բանավիճել տարեցների հետ: «Վստահ եմ, որ սահմանը բացելու գաղափարը շատ մոտ է կյանքի կոչվելուն, քանի որ արդեն իսկ բացվել են մարդկանց սրտերը»,- ասաց Լուսինը:
Նրա հավաստմամբ` Թուրքիայում քիչ, թե շատ գիտեն Սարոյանին, իսկ վերջերս թուրքական «Արազ» հրատարակչությունը տպագրել է Սարոյանի բոլոր գործերը: