Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամեր անց կավարտվի «Միկա» մարզահամալիրի աճուրդի վերջնաժամկետը, սակայն մինչ այժմ ԴԱՀԿ-ն որևէ առաջարկ չի ստացել: Նշենք, որ մարզահամալիրը վաճառվում է 9 մլրդ դրամով:
Կառավարության որոշմամբ` աճուրդի հայտարարված ժամկետի ընթացքում` մինչև սեպտեմբերի 4-ը, գնորդ չլինելու դեպքում «Միկա»-ն իր ողջ գույքով կանցնի ֆինանսների նախարարության հաշվեկշռին:
Սակայն նկատենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում (օրինակ` եթե գնորդ չի հայտնվել) կազմակերպվում է նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ` օրենքով սահմանված կարգով։ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո` երրորդ աշխատանքային օրը կայանում է հերթական հարկադիր էլեկտրոնային աճուրդը, որի ժամանակ լոտի գինն իջեցվում է 10 տոկոսով:
Հիշեցնենք, որ այս օրինակով պետությանն անցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որի մեկնարկային գինը` (19 մլրդ 350 մլն) կայացած 7 աճուրդների արդյունքում իջեցվեց` դառնալով 10 միլիարդ 283 միլիոն դրամ, ապա` անցավ պետությանը` պաշտպանության նախարարության հաշվեկշռին:
Սակայն «Միկա»-ի դեպքում, ՀՀ կառավարության որոշմամբ, նոր աճուրդ չի կայանա, հետևաբար մարզահամալիրի գինը չի իջեցվի:
Նշենք, որ, կառավարության որոշմամբ, 9 մլրդ դրամ արժողությամբ «Միկա» մարզահամալիրի անշարժ գույքը կամրագրվի ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում Միքայել Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի` ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց: