Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր կառավարության նիստի ընթացքում ընդունվեց «Արմավիա» ՍՊԸ-ի եւ «Միկա քորփորեյշն»-ի` պետության հանդեպ ունեցած շուրջ 9 միլիարդ դրամի պարտքը չվճարելու համար «Միկա քորփորեյշն» ընկերությանը պատկանող «Միկա» մարզահամալիրը ընդունելու մասին որոշում:
«Արմավիա»-ավիաընկերություն» ՍՊԸ-ի և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի' Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց' ԴԱՀԿ կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում պարտքի դիմաց ֆինանսների նախարարությանը պետք է անցնի 9 միլիարդ 45 միլիոն դրամ արժեքով' Երեւանի Մանանդյան 41 հասցեում գտնվող անշարժ գույքը' մարզահամալիրը:
Նախագծի ներկայացման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ որոշում կայացվեց այս խնդրով' ԱԱՀ-ի կապակցությամբ, ինչին ի պատասխան տեղեկացրեցին, որ անհրաժեշտ է լրացուցիչ երկու օր` ինչպես այս հարցի քննարկման համար, այնպես էլ որոշելու, թե աճուրդի որ փուլից արժե հետ գնել հիշյալ գույքը:
«Ես գտնում եմ, որ եթե պետբյուջեին պարտք է 7.1 միլիարդ, նաեւ` ինչ-որ 300 միլիոն, այլ կազմակերպության կողմից պարտք կա' 7.4 միլիարդ, ու եթե մենք, փաստորեն, այսօր գնում ենք 9 միլիարդով, հետո խնդիր չունենանք: Ես համաձայն եմ' 2 օր ժամանակ, քննարկեք, որպեսզի պետությունը չտուժի այս գործարքից»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը, եւ որոշումն ընդունվեց: