Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հայտնի դարձավ , որ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա» մարզահամալիրը հանվել է հարկադիր աճուրդի: Մարզադաշտը վաճառվում է 9 մլրդ դրամով, աճուրդը կավարտվի սեպտեմբերի 4-ին:
Yerkir.am-ին «Միկա» ակումբից հայտնեցին, որ թիմն այսօր սովորականի նման իր մարզումներն է իրականացնում «Միկա» մարզադաշտում, իսկ թե վաճառքից հետո որտե՞ղ կամ ընդհանրապես կանցկացնե՞ն մարզումներ, առայժմ հայտնի չէ: Մեզ հետ զրույցում ակումբի գլխավոր մենեջեր Նիկոլայ Մուսայելյանը նշեց, որ մինչ այժմ չի քննարկվել այդ հարցը:
Մեր տեղեկություններով` առաջիկայում վաճառքի կհանվի նաև Բաղդասարովին պատկանող «Միկա» ակումբը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում ո'չ հերքեց, ո'չ հաստատեց Մուսայելյանը` նշելով, որ ստույգ որևէ բան չգիտեն: Մարզադաշտի վաճառքի վերաբերյալ պարզաբանումներ փորձեցինք ստանալ «Միկա Լիմիթեդ» ընկերությունից, սակայն աշխատակիցները խուսափում էին պատասխանել մեր հարցին:
Հիշեցնենք, որ Բաղդասարյանի բիզնեսում անհաջողությունները սկսվեցին նրան պատկանող «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Իսկ այս տարեսկզբին էլ տեղեկություններ տարածվեցին ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության կողմից Բաղդասարովի «Միկա Լիմիթիդ»-ի նավթային ակտիվները ձեռք բերելու մասին: