| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Ինչպես գիտեք, Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ են կիրառվում, ինչի արդյունքում Ռուսաստանն արդեն իսկ հանդիպել է որոշակի դժվարությունների: «ՉԻ» տեղեկություններով հուլիսից սկսած ռուսական ռազմական ինքնաթիռները մուտք չեն կարողանում գործել Հայաստանի տարածք: Տեղեկացնենք, որ այդ ինթնաթիռները սպասարկում են Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան: Բանն այն է, որ Թուրքիան և Վրաստանը արգելել են իրենց օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների չվերթները, ինչն անհնարին է դարձնում՝ թռիչքները դեպի Հայաստան:
«ՉԻ»-ին հասած տեղեկություններով մասնավորապես Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազան արդեն երկու ամիսներին համալրվել է նորակոչիկներով, սակայն զինվորներին և սպաներին անհրաժեշտ զինվորական գույքը, պարագաներն ու հատուկ մասնագիտական սարքավորումները բացակայում են, պաշտոնական Մոսկվան սանկցիաների պատճառով չի կարողանում սպասարկել ռազմաբազան: Այդ պատճառով Էրեբունիում տեղակայված ավիաբազան և Գյումրու 102-րդ բազան դեռևս սպասում են, թե երբ հնարավոր կլինի ստանալ ոազմական բեռները, որոնք մեկնարկային վիճակում գտնվում են Ռոստովի օդանավակայանում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։