|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մենք գնում ենք այն ճանապարհով, որ երկրորդ օպերատորը պետք է լինի համայնքը՝ Երևան քաղաքը: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով աղբահանության խնդրին։
Նա մասնավորապես նշեց. «Մենք պետք է ձեռք բերենք տեխնիկա: Մրցույթ է հայտարարվել, բայց եղել է բողոքարկում, ինչն էլ երկու ամսով հետ է գցել մեր գործերը։ Դիմել ենք դատարան, վարույթ է հարուցվել, սա նույնպես երկու ամսով հետ է գցել պրոցեսը։ Մի ամբողջ համայնք անհիմն բողոքի պատճառով աղբահանության հարցում հետ է ընկել։ «Սանիթեքը», տեսնում ենք, չի կարողանում նորմալ սպասարկել մեր քաղաքը»:
Մարությանն անդրադարձավ նաև տրանսպորտի խնդրին: «Ոլորտային խնդիրներին, նախապես խոստացածի համաձայն, վերջնական լուծումներ տրվելու են հինգ տարում»,- նշեց նա: