|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Մոսկվան լրացուցիչ միջոցներ է մշակում, եթե Արևմուտքը շարունակի պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
« Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը կողմնակից չէ պատժամիջոցների լեզվով խոսելուն, և Ռուսաստանը չէ դա նախաձեռնել: Սակայն, եթե մեր գործընկերները շարունակեն ոչ կառուցողական պրակտիկան, նման դեպքի համար մշակվում են լրացուցիչ միջոցներ»,- ասել է Պեսկովը:
Նախօրեին Ведомости, վկայակոչելով դաշնային պաշտոնյաների, հաղորդել էր, որ Մոսկվան կարող է արգելել նաև արդյունաբերական արտադրանքի ներկրումը: Խոսքն, ըստ թերթի, ավտոմեքենաների, դեղորայքի և բուժսարքավորումների մասին է:
Նշենք, որ ավելի վաղ Մոսկվան արգելել է Արևմտյան երկրներից որոշ տեսակի սննդամթերքների ներկրումը: