կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-28 17:08
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առանց լույսի, առանց գազի ոչ կարողանում ենք տանը մնալ, ոչ էլ կարողանում ենք մեր դժգոհությունն արտահայտել․ բողոք՝ կառավարության դիմաց

Առանց լույսի, առանց գազի ոչ կարողանում ենք տանը մնալ, ոչ էլ կարողանում ենք մեր դժգոհությունն արտահայտել՝ ըստ Yerkir.am-ի ասացին կառավարության առջև բողոքի ակցիա նախաձեռնած քաղաքացիները, որոնց հոսանքն ու գազն անջատել են՝ կոմունալ վճարումները չկատարելու համար։

Քաղաքացիները դժգոհությունը չեն կարողանում արըահայտել, քանի որ ոստիկանները թույլ չեն տալիս՝ պատճառաբանելով արտակարգ դրության սահմանափակումները։

Նրանք վկայեցին, որ վարչապետի ելույթը լսելուց հետո մի պահ կոմունալ ծառայությունները միացրել էին, բայց քիչ անց գազի ծառայությունից զանգել են և զգուշարցել, որ էլի անջատելու են։

«Այսինքն, վարչապետի խոսքը գազի վերաբերյալ չի ընկալվել»,-ասաց նրանցից մեկը։

Քաղաքացին իր բողոքը փորձել է տեղ հասցնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջոցով, որին պատահաբար է նկատել կառավարության շենքի կողքով անցնելից, բայց ոստիկանները թույլ չեն տվել դիմել նրան։

«Սասուն Միքայելյանին դիմելու համար ինձ տապալեցին գետնին ոստիկանները, Սասուն Միքայելյանն էլ տեսավ, բայց ոչինչ չասաց»,-տարակուսեց նա։

Մեկ այլ բողոքող քաղաքացի՝ Հայկ Բարսեղյանն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կամ պիտի գիտակցի՝ վատ ղեկավար է, կամ պիտի հրաժարական տա։

Մանրամասն՝ տեսանյութում․