|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ, ովքեր փետրվարի 11-ից 25-ը ուսումնամարզական հավաք էին անցկացնում Անթալիայում, վերադարձել են Երեւան:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ՀՖՖ մրցավարական բաժնի մասնագետ Արման Ալաբերքյանը նշել է, որ մրցավարներն ամեն օր անցկացրել են ինտենսիվ պարապմունքներ:
Միաժամանակ, մրցավարները գրեթե ամեն օր սպասարկել են արտասահմանյան թիմերի մասնակցությամբ հանդիպումներ, ընդհանուր առմամբ՝ 32 խաղ: Հայ մրցավարները սպասարկել են Դոնեցկի «Շախտյոր»-ի, Զապորոժիեի «Մետալուրգ»-ի, Բելգրադի «Ցարվենա Զվեզդա»-ի մասնակցությամբ հանդիպումները: Փետրվարի 20-ին արդեն մրցավարները հանձնել են նաև ֆիզպատրաստության, իսկ 21-ից 22-ը՝ տեսական քննություններ: