|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իշխանությունը ներկայացնող բազմաթիվ պաշտոնյաներ խոսել են եվրոպական կողմնորոշման ցանկալիության մասին, և եթե նրանց համար իրարամերժությունը օրինաչափ արարք չէ, ապա նրանք հրաժարական պիտի տան. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա` Սերժ Սարգսյանի այդ անսպասելի որոշումը եղել է Ռուսաստանի կողմից գործադրված սպառնալիքների և ճնշումների հետևանքով, այլապես, ըստ Հայրիկյանի, այդ որոշումը պիտի ընդունվեր` հասարակական կարծիքը հաշվի առնելով:
Հայրիկյանի խոսքով` Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց տարբեր ելույթներում բարձր են գնահատել Խորհրդային միությունը` ցանկություն հայտնելով վերականգնել այն, և Մաքսային միությանը միանլու որոշումը նշանակում է հավատարիմ չմնալ 1991 թվականի Անկախության հանրաքվեին: