|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Նրանք, ովքեր իմ մահափորձի հետ կապված հուզվում են, երբ հիշեցնում եմ, որ ԿԳԲ-ն բազմիցս փորձել է ինձ սպանել, թող չանհանգստանան, որովհետև ինձ վրա մահափորձ էլի է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ասուլիսին անակնկալ ներակայացած Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով այն տեսակետին, թե կրակոցը պրոֆեսիոնալ չէր, նա ասաց. «Պատկերացնո՞ւմ եք դեպք, որ փամփուշտը մարդու մարմնով մինչև 25 սմ անցնի, և մարդը կենդանի մնա: Ես տիրոջ կամքով կենդանի մնացի, սակայն դա չի նշանակում, որ դիմացինս սխալ է կրակել, ինքը ինչ-որ արել` արել է: Հրեշտակները չթողեցին դա կատարվի»:
Նախագահի թեկնածուի խոսքով` Ռուսաստանում կան բազմաթիվ սադրիչներ, ովքեր փորձում են փչացնել հայ-ռուսական հարաբերությունները: «Ես ուզում եմ, որ Ռուսաստանի այդ սադրիչները վերջ տան իրենց գործողություններին»,- ասաց նա: