կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-27 10:05
Սպորտ

Ազատ ոճի ըմբիշները մեդալ չնվաճեցին մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշները մեդալ չնվաճեցին մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում

Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում երեկ մրցումային վերջին օրն էր։

Ազատ ոճի ըմբիշներ Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ) պայքարից դուրս մնացին ժամանակից շուտ ու չկարողացան պայքարել մեդալի համար։ Պապիկյանը որակավորման փուլում պարտվեց թուրք Մուհամեդ Ակդենիզին, իսկ Ալիխանյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց լիտվացի Անդրիուս Մաժեիկային։

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Լեհաստանից։