Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 10-16-ը Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում կայանալիք` երիտասարդների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականը հանդես կգա 6 ըմբիշով: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտնել է, որ Բրազիլիա կմեկնեն օգոստոսի 4-ին, և տեղում մեկ շաբաթանոց հավաք անցկացնելուց հետո տղաները օգոստոսի 11-12-ը լիովին պատրաստ կպայքարեն մեդալների համար: Ներկայացնում ենք հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականի Բրազիլիա մեկնող կազմը.
50 կգ՝ Նորայր Հախոյան, Երևան
55 կգ՝ Սլավիկ Գալստյան, Երևան
60 կգ՝ Տարոն Դումոյան, Երևան
66 կգ՝ Կարեն Ասլանյան, Երևան
74 կգ՝ Արմեն Հակոբյան, Երևան
130 կգ՝ Էդգար Խաչատրյան, Երևան
Սալվադոր դե Բայայում Արմեն Բաբալարյանին կօգնի հավաքականի մարզիչ Մովսես Կարապետյանը: