Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանի Աբադան քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային անդրանիկ աշխարհի առաջնությունը: Հայաստանի յոթ ըմբիշներից կազմված Դինամո մարզական ընկերության թիմը, որը հանդես եկավ մարզիչ Արսեն Մագբեցյանի գլխավորությամբ, չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը և պայքարել մրցանակային տեղերի համար: Հայ ըմբիշները առաջին մրցափուլում չորս հաղթանակ տոնեցին և կրեցին երեք պարտություն, բայց քանի որ հայկական թիմը մրցավայր էր մեկնել առանց ծանր քաշի, ապա գրանցվեց 4:4 հաշիվ: Հաջորդ երկու փուլերում մեր ըմբիշները զիջեցին բավական ուժեղ կազմերով ներկայացած Թուրքիայի և Կուբայի ընտրանիներին: Ի դեպ՝ թուրքերը, որ առաջին համարներով էին ներկայացել այս մրցմանը գրավեցին երրրորդ տեղ ու արժանացան 10000 ամերիկյան դոլար մրցանակին: Աշխարհի ակումբային առաջնության հաղթողի կոչմանն արժանացավ Իրանի առաջին թիմը, որը եզրափակչում պարտության մատնեց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքը ներկայացնող Սամուրղաշև եղբայրների անվան թիմին: Չեմպիոնն ու արծաթե մեդալակիրն արժանացան համապատասխանաբար 25000 և 15000 ամերիկյան դոլարի:Մեր թիմից լավ տպավորություն թողեցին Հովհաննես Վարդերեսյանն ու Էդգար Սարգսյանը: Վերջինս հաղթեց իր բոլոր գոտեմարտերը:
Աղբյուր՝ wretsling.am