կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-21 13:57
Սպորտ

Ազատ ոճի պատանի հայ ըմբիշները 13-րդն են աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի պատանի հայ ըմբիշները 13-րդն են աշխարհի առաջնությունում

Երեկ Սլովակիայի Սնինա քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան (1997-1998 թթ) ծնվածների առաջնությունը, որին 49 երկրի 236 ըմբիշ էր մասնակցում: Արդյունքների ափոփումից հետո պարզվեց, որ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ այստեղ ելույթ ունեցած 8 ըմբիշներից բաղկացած Հայաստանի պատանեկան ընտրանին միավորների հաշվարկով 49 ընտրանիների պայքարում ճանաչվել է 13-րդը:

 

Հիշեցնենք, որ այս մրցաձևում մեր պատվիրակներին այս անգամ մեդալ նվաճել չհաջողվեց: Նրանցից երկուսը՝ Նաիրի Ղարսայան (46 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (85 կգ ) կարողացան զբաղեցնել 5-րդ, իսկ Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ուղեգիր նվաճած, 76 կգ քաշային կարգում Եվրոպայի պատանեկան առաջնությունում բրոնզե մեդալի արժանացած Սարգիս Հովսեփյանն էլ գրավեց 7-րդ տեղը:

 

Միավորների հաշվարկով լավագույն եռյակում են հետևյալ երկրների հավաքականները՝ 1.ՌՈՒՍԱՍԱՏԱՆ՝ 78 միավոր , 2.Իրան ՝ 68, 3.ԱՄՆ՝ 50, 13. ՀԱՅԱՍՏԱՆ՝ 17 միավոր: Նշենք, որ մեդալ հաջողվեց նվաճել ստուգատեսին մասնակցած միայն 13 երկների պատվիրակների:

 

Համեմատության համար նշենք, որ Սնինայում մի քանի օր առաջ ավարտված 41 երկրի 234 ըմբիշների մասնակցությամբ ընթացած հունահոռմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ նույնպես 8 ըմբիշներով ելույթ ունեցած մարզաձևի Հայաստանի պատանեկան ընտրանին 1-ական արծաթե և բրոնզե մեդալ էր շահել (Էդգար Թամզայանը 54 կգ քաշային կարգում դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, իսկ 63 կգ քաշային Արման Բաղդասարյանն էլ բրոնզե մեդալակիր): Միավորների հաշվարկով թիմային պայքարում մեր հավաքականը 37 միավորով 7-րդն էր, իսկ մեդալների հաշվարկով՝ 11-րդը:

 

Աղբյուր՝ Wrestling.am