Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Այնթապ (Գազիանթեփ) քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող ստրուկների շուկայի հետ կապված հերթական դատական հայցն է ներկայացվել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական siyasihaber1.org լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, ազգությամբ եզդի Ֆելեքնազ Ուջան հարցում էր ներկայացրել խորհրդարան, որին պետք է պատասխաներ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Սակայն պատասխանատու պաշտոնյաներից որևէ մեկը մինչ օրս թեմային չի արձանգանքել:
Բացի այս` Թուրքիայում գործող երեք իրավապաշտպան կազմակերպություններ՝ «Առաջադիմական կանանց միությունը», Անթեփի իրավաբանների պալատը և «Բռնությամբ պահվող կանանց համար պայքարի հարթակը» տարբեր ժամանակներում խնդրի առթիվ 3 դատական գործ են հարուցել:
«Բռնությամբ պահվող կանանց համար պայքարի հարթակը» քրեական գործ է հարուցել «մարդկանց առևտրի», «ազատության սահմանափակման», «ցեղասպանության», «գաղթականների անօրինական տեղափոխման» և «մարդկության հանդեպ հանցանք գործելու» մեղադրանքներով՝ հղում անելով Թուրքիայի քրեական օրենսգրքին ու «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիային, մասնավորապես՝ դրան կից «Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին» արձանագրությանը:
Կազմակերպությունը պահանջել է քրեական գործ հարուցել նաև այն թուրք պաշտոնյաների հանդեպ, ովքեր ավելի վաղ այս խնդրով հարուցված գործերին ընթացք չեն տվել կամ չեն զբաղվել խնդրի բացահայտման և կանխարգելման հարցերով, մինչև այն կհայտնվեր լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում: