|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի գերագույն դատարանը երեկ մեղմ պատիժներ է սահմանել անցյալ տարվա մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակված` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկու թիկնապահների համար:
Ըստ Asbarez-ի՝ ցուցարարների վրա հարձակված Էյուփ Յըլդըրըմն ու Սինան Նարինը, որոնք կարող էին ստանալ մինչև 15 տարվա ազատազրկում, դատապարտվել են ընդամենը մեկ տարվա ազատազրկման, նաև երեք տարի վերահսկողության տակ պետք է մնան ու 100-ական դոլար տուգանք վճարեն: Հաշվի առնելով, որ նրանք կալանքի տակ են անցյալ տարվա հունիսի 14-ից, ապա ամիսներ անց նրանք ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Էրդողանի թիկնապահներին բանտում այցի էր գնացել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա բանտարկյալների հետ իր լուսանկարը հրապարակել էր թվիթերյան էջում՝ մակագրելով. «Վաշինգտոնում այցելեցինք մեր եղբայրներին, որոնց դատավարությունը դեռ ընթանում է: Նրանց փոխանցեցինք մեր ժողովրդի սերն ու ողջույնները»: