|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել սուտ մատնություն կատարելու համար Գորիս քաղաքի բնակչուհի Ա.Առաքելյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:
Դատարանում հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա.Առաքելյանը, համաքաղաքացիներ Մ.Միրզոյանի եւ Դ.Հայրապետյանի հետ իր կամքով գնացել է սրճարան, որից հետո, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ոստիկանության Գորիսի բաժնում գրավոր հաղորդում տալու եղանակով կատարել է սուտ մատնություն` իբր Մ.Միրզոյանը եւ Դ.Հայրապետյանն իրեն առեւանգել են եւ պահել անազատության մեջ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 22.03.2013թ. դատավճռով Ա.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` մեկ տարի ժամկետով: