| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Յուրիկ Ավդոյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանը ապօրինի հատելու համար, և դատապարտվել ազատազրկման՝ 9 ամիս ժամկետով. տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի՝ Յուրիկ Ավդոյանը 2014 թվականի մարտի 11-ին` առանց պատշաճ թուլտվության ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի վարչական տարածքի հատվածով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և ապօրինի մուտք գործել Թուրքիայի Հանրապետության տարածք, սակայն բռնվել է իրավապահ մարմինների կողմից և 2014 թվականի մարտի 14-ին հանձնվել է ՀՀ պետական սահմանի պահպանությունն իրականացնող` ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ ՍԶ N զորամասի զինծառայողներին:
Նրանց կողմից նույն օրը՝ ժամը 19:00-ին, Յուրիկ Ավդոյանը հանձնվել է ՀՀ ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցներին:
Մինչ դատաքննությունը սկսելը՝ ամբաստանյալ Յուրիկ Ավդոյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:
Մեղադրողը չէր առարկել արագացված դատական քննության կարգ կիրառելու դեմ, դատարանն էլ բավարարել էր միջնորդությունը: