Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների գյուղատնտեսությունում ընթացիկ տարվա անցած ամիսներին, չնայած բնական աղետների պատճառած վնասների, ընդհանուր առմամբ ոլորտում առկա են դրական տեղաշարժեր:
2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 316.1 մլրդ դրամ, որը 3.2 %-ով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը, իսկ հունվար-մայիս ամիսներին աճի տեմպը կազմել է 5.4 %: Ընդ որում համախառն արտադրանքի աճի տեմպի նվազումը գլխավորապես պայմանավորված է աննախադեպ ցրտահարությամբ, որի հետևանքով ընթացիկ տարվա հունիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծիրանի արտադրությունը կտրուկ կրճատվել է:
Մնացած մշակաբույսերի համար գրանցվել է արտադրության ծավալների էական աճ: Ընթացիկ տարվա կարևոր ձեռքբերումներից է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը, ըստ պաշտոնական տվյալների ցանքատարածությունները կազմել են 332.7 հազ. հա, գերազանցել են նախորդ տարվա մակարդակը շուրջ 14.6 հազ. հեկտարով, որի պայմաններում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կազմում է 74.2 %, նախորդ տարվա 71.0 %-ի դիմաց:
Հաշվետու ժամանակահատվածում նշված ձեռքբերումները հանրապետության գյուղատնտեսությունում տնտեսավարողների քրտնաջան աշխատանքի հետ մեկտեղ արդյունք են նաև ոլորտում իրականացված մի շարք պետական ծրագրերի: Մասնավորապես, կատարվել են հետևյալ աշխատանքները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին