Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դրամագետ և ֆինանսական խորհրդատու Արմեն Փափազյանի կարծիքով՝ դրամի կտրուկ արժեզրկումն իրոք առնչվում է միջազգային շուկային, նաև՝ տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական որոշ խնդիրների, բայց դա չի նշանակում, թե մեր դրամական քաղաքականության մեջ ամեն ինչ նորմալ է, և մենք այնտեղ լուրջ խնդիրներ չունենք:
«Հայաստանի Կենտրոնական բանկը սրանից առաջ հաճախ է շրջանցել արժեզրկման վտանգներ, բայց այս անգամ թույլ տվեց, որ այն տեղի ունենա: Պատճառները տարբեր են, որոնցից մեկն այն է, որ 2013-ի սեպտեմբերից մինչև 2014-ի սեպտեմբեր, այսինքն՝ վերջին մեկ տարվա ընթացքում, Հայաստանի համախառն միջազգային պահուստները 31%-ով նվազել են (2430.6 միլիոն ԱՄՆ դոլարից՝ մինչև 1663.1 միլիոն ԱՄՆ դոլար): Սա նշանակում է, որ Հայաստանի ԿԲ-ն, այո, դեռ պահուստներ ունի, բայց և այնպես անհրաժեշտ է գտնում ավելի զգույշ ձևով օգտագործել այդ պահուստները: Կարծում եմ՝ ԿԲ-ն ավելի թույլատրողական քաղաքականություն է վարում, որովհետև Հայաստանի արտարժութային իրավիճակը տարբեր լուրջ խնդիրներ ունի, և Հայաստանն այդ պահուստների լուրջ կարիքն ունի»,- «168 ժամին» Լոնդոնից տված հարցազրույցում ասել է Ա.Փափազյանը: