| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայաստանում գյուղացիները սկսել են գյուղատնտեսությամբ քիչ զբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ տարեցտարի պակասում են նաև ցանքատարածությունները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ դրանք 2018 թվականին, 2017-ի համեմատ, 52 հազար 400 հեկտարով պակասել են:
Եթե 2017 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018 թվականին դրանք կազմել են 242 հազար 100 հա: Նույն ցավալի իրավիճակն է նաև կարտոֆիլի դեպքում: Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրված պատասխանի՝ կարտոֆիլի ցանքատարածությունները 2019 թվականին կազմում են 20 հազար 402 հա, բայց նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածությունը կազմել է 22 հազար 100, 1698 հա- ով պակասել է:
Սրան զուգահեռ նկատենք, որ մասնագետները տևական ժամանակ բարձրաձայնում են՝ այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար: Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 7,4 տոկոս»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։