Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս տարվա առաջին 9 ամիսներին Արցախում գյուղատնտեսության համախառն արտադրանքը, փաստացի գներով, կազմել է 29.2 մլրդ դրամ, ինչը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 20.9 տոկոսով: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, ում խոսքերով, համախառն արտադրանքի աճը պայմանավորված է բուսաբուծության համախառն արտադրանքի 29.6 տոկոս աճով:
Համախառն արտադրանքի 31.1 տոկոսը կազմել է անասնաբուծության համախառն արտադրանքը եւ 68.9 տոկոսը՝ բուսաբուծությանը:
Վիճակագրական տվյալներով, հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը` 40.9տոկոսը, պատկանում է հացահատիկի եւ հատիկաընդեղենի արտադրությանն է, 17.3 տոկոսը` կաթի, 9,7 տոկոսը` մսի: