կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-18 13:34
Տնտեսական

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5%

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5%

2017թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5%, իսկ տնտեսության ՀՆԱ-ի աճը` 5.9%: Նման տվյալ այսօր հրապարակեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին:

Նախարարի խոսքով՝ տպավորիչ աճ են արձանագրել խմիչքների (35.3%), հագուստի (24.4%), դեղագործական արտադրանքի (17.6%), մանածագործական (47.4%), ոսկերչական արտադրատեսակների (40.3%), էլեկտրական սարքավորումների (2.6 անգամ) արտադրության ոլորտներում:

Կարայանը հայտնեց, որ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում առևտրի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 12.3%-ով: Ընդ որում` մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 20.8%-ով, իսկ մանրածախ առևտրի շրջանառությունը` 5.3%-ով: Ըստ նախարարի՝ այս դեպքում իր դրական ազդեցությունն է ունեցել այս տարվա ընթացքում ներգնա տուրիզմի զգալի աճը: