Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանկին քաղաքում տեղի կունենա ամառային պատանեկան օլիմպիական խաղերը, որին մասնակցելու են նաև 2 հայ ըմբիշներ: Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը զրուցել է ազատ ոճի Հայսատանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանի հետ, ով երկու ըմբիշների հետ մեկնելու է Չինաստան:
- Պարոն Հայրապետյան , Նանկինի ֆոնի վրա ինչպե՞ս կբնութագրեք մեր երկու ազատ ոճայիններին՝ Վաղինակ Մաթևոսյանին (54 կգ) և Սարգիս Հովսեփյանին (76 կգ):
-Երկուսն էլ ամուր, մարտական տղաներ են: Նրանք արդեն Եվրոպայի առաջնության մեդալների են արժանացել են, սակայն բավարարված չեն. կարող են ավելին անել և ձգտում են առավել մեծ նվաճումների: Իրենց գոտեմարտերի ժամանակ ջանում են, մինչև վերջին վայրկյանն աշխատում են, իսկ դա շատ լավ բնավորություն է:
-Նանկիում մրցակիցները բավական հայտնի են, ընտրվել են լավագույնները:
-Բոլոր մասնակիցներ էլ կարող են հաղթանակի հույս ունենալ, այդ առումով մեր ըմբիշներ էլ բացառություն չեն: Շատ ենք ուզում հաջող մեկնարկել: Առաջին հաղթանակը տղաներին կազատի լարվածությունից:
-Վիճակահանության արդյունքները ձեզ չե՞ն մտահոգում:
-Նանկինում բոլոր մրցակիցներ էլ ուժեղ են լինելու, սակայն նրանցից ոմանք, իհարկե, ավելի ուժեղ են և այդ առումով ճշմարտության դեմ մեղանչած կլինեմ, եթե ասեմ, որ վիճակահանության արդյունքերը ամենևին չեն մտահոգում ինձ կամ մեզ: Սակայն հույսներս դրա հետ չենք կապում:
-Յուրաքանչյուր ըմբիշ մարտավարման իր ձեռագիրն ունի:
-Այո, մեր տղաներն էլ իրենց մարտավարման ոճը, ձեռագիրն ունեն, իրենց տեխնիկական զինանոցը: Նրանք գիտեն, որ իրենց լուրջ մրցակցություն է սպասվում և որ այս մրցաշարը կարող է ապագայի շատ դռներ բացել նրանց համար: Նպատակուղղված ենք լինելու մեդալ նվաճելուն, իսկ թե ինչպես կստացվի, ցույց կտա նանկինյան մրցագորգը: