կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-14 13:49
Հասարակություն

Կամ մեր տներում, կամ էլ` կառավարությունում պետք է քնենք

Կամ մեր տներում, կամ էլ`  կառավարությունում պետք է քնենք

Այսօր կառավարության շենքի առջև էին հավաքվել «Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչները:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Զոյա Պետրոսյանը նշեց, որ հարցը ոչ մի կերպ չի լուծվում, չնայած քանիցս դիմել են տարբեր ատյաններին:

 

«Հույսը վերջում է մեռնում, բայց մեր պետության մեջ, ինչպես հասկացա, ոչ մի բանի վրա էլ հույս դնել չենք կարող: Վերջին օղակն է մեր հույսը` երկրի նախագահը, հարցը պետք է լուծի հենց նա: Մարդկային խիղճը ե՞րբ պետք է արթնանա»,-ասաց Պետրոսյանը:

 

Նա նշեց նաև, որ եթե այսպես շարունակվի` իրենք կմտնեն իրենց խարխուլ տները և կփորձեն կարգի բերել, վերանորոգել ու սկսել այնտեղ էլ ապրել.«Կամ մեր տներում, կամ էլ` կառավարությունում պետք է ապրենք` բա ի՞նչ անենք»:

 

Կառավարության մոտ հավաքվածները նիստի գնալիս հանդիպեցին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և վերջինիս ներկայացրեցին իրավիճակը:

 

«Եթե ուզենա` արդարադատության նախարարն էլ կարող է մեր հարցին ինչ-որ լուծում տալ: Ի՞նչ անենք` հո դրսում չենք մնալու»,-ասում էին բնակիչները:

 

Մանրամասները` տեսանյութում: