|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Եվրոպացիներից հետ չմնալու համար մնում է` մեր մամաների հետ քնենք, ընկերոջ գրպանից փող պոկենք, գնանք-խմենք: Ինչ չէինք տեսել, դա էլ տեսանք. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը` անդրադառնալով օրերս «Վերնիսաժ»-ում հնչած կրակոցներին:
Նրա կարծիքով` ամբողջ երկրագնդում են նման բաներ կատարվում, օրինակ` «Ամերիկայում, որն ամենադեմոկրատական երկրներից մեկն է, բայց նման բաներ ամենից առավել հենց այնտեղ են լինում». «Կարծեմ` այնտեղ անցած տարի էր, որ մտան դպրոցներից մեկն ու 20 երեխա սպանեցին»:
Մեր դիտարկմանը, թե Հայաստանի առանձնահատկությունն էր, որ կարող ես հանգիստ զբոսնել ու չվախենալ կրակոցներից, Դանիելյանը պատասխանեց, որ` այո, այդ տեսանկյունից մեր հանգիստը մի քիչ խաթարվեց:
«Բայց կարծում եմ, որ մեր հասարակությունն այնքան ուղեղ կունենա, որ դրան կդիմակայի, և մենք էլի կարողանանք հանգիստ մեր երեխեքի հետ քայլել փողոցում: Մենք Ռուսաստանը չենք, սա Հայաստանն է, մարդի'կ»,- ասաց նա: