|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի` Արտաշատում գտնվող տանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Այսօր ոչ միայն խուզարկություն են իրականացրել, այլ նաև Գերասիմին հարցաքննության են կանչել ՔԿ-ի Արարատի մարզային վարչություն։ Մեզ համար անհասկանալի է անգամ, թե որ գործի շրջանակներում են նրան կանչել հարցաքննության»,-ասաց Գալստյանը։
Միաժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ իր հերթին Sputnik Արմենիային հայտնեց, որ խուզարկություններ են իրականացվում նաև այլ ՀՅԴ–ականների տներում։
«Վաղ առավոտից Արարատի մարզում և Երևանում մի շարք ՀՅԴ–ականների տներում խուզարկություններ են ընթանում։ Ձերբակալվածների կամ բերման ենթարկվածների մասով այս պահին տեղեկություն չկա։ Մեր գնահատմամբ` սա հերթական ապօրինի գործողություններն են, որոնք ունեն քաղաքական նպատակ»,–ասաց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տուն և իրականացրել խուզարկություն։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Արարատում և Երևանում բնակվող մի շարք դաշնակցականների տներում: Խուզարկությունների շրջանակներում նախնական տվյալներով բերման են ենթարկվել 4-5 դաշնակցական: