Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց քննիչի և դատախազի չներկայանալու պատճառով։ Դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ դատարանի ծանրաբեռվածության պատճառով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27–ին` ժամը 16։00–ին։
«Ես տեսնում եմ քննիչի ու դատախազի կողմից անբարեխիղճ վերաբերմունք իրենց դատավարական պարտականությունների նկատմամբ»,– հայտարարեց փաստաբանը։
Նրա համոզմամբ` Արմեն Աշոտյանին ազատելու որոշումը կարող է կայացնել միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ փաստաբանի` դատական այս ամբողջ գործընթացն ընդամենը «բուտաֆորիա է, որին պարտավոր են մասնակցել, որպեսզի հետո իրենց չմեղադրեն ինչ–որ բան չանելու մեջ»։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: