Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էր «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանի, ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի և ՀՅԴ-ական Գառնիկ Մելքումյանի գործով դատական նիստը:
Բագրատ Եսայանի շահերի պաշտպան Սերգեյ Հարությունյանը նիստը հետաձգելու մասին միջնորդություն ներկայացրեց՝ հայտնելով, որ Բագրատ Եսայանը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ նիստին: Դատարանը՝ դատավոր Ֆարխոյանի գլխավորությամբ, բավարարեց միջնորդությունը և հարգելի համարեց Եսայանի բացակայությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես, մի խումբ քաղաքացիների՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի շենք մուտք գործելու դրվագին։
Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Չորրորդ փորձից հետո այժմ նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը: