կարևոր
6901 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-09 13:48
Իրավական

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ 

«Այն հետաձգվեց ոչ դատարանի, ոչ էլ մեղադրող կողմի պատճառով։ Պատճառն այն է, որ մեղադրյալներից մեկն առողջական խնդիր ունի։ Առողջություն եմ մաղթում նրան, բայց հենց այդ մեղադրյալն առաջին դատական նիստին նույնպես չէր ներկայացել։ Դատարանն այդ ժամանակ նիստը շարունակեց, որովհետև պետք է Աշոտյանի կալանքի հարցը լուծվեր այդ օրը։ Ասելիք չունենք. որ անհրաժեշտ է լինում, լավ էլ շարունակում են նիստը։ Կալանքի հարց որ լիներ, վստահ եմ` կշարունակեին»,– ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Սահմանադրությունը փոխելու մասին իշխանության հայտարարություններին՝ Աշոտյանն ասաց.

«Իշխանություն, որ հետրողականորեն քանդում է ինքության, մշակույթի հիմքերը, Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն»։

Աշոտյանի գործով հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 10-ին, ժամը 14։00-ին։